Իրանում հունիսի 11-ի վիճակագրական տվյալների համաձայն՝ նախորդ օրվա համեմատ կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 238-ով՝ ընդհանուրը դառնալով 180 հազար 156: Մահացածների թիվն ավելացել է 78-ով: Վարակի հետևանքով երկրում ընդհանուրը մահացել է 8 հազար 584 մարդ:
Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ ծանր վիճակում է 2 հազար 728 անձ: