Վրաստանի արտգործնախարարությունը կկանչի Թբիլիսիում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովին՝ պարզաբանելու համար Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությունները:
Վրաստանի նախկին նախագահն ասել է, որ աշնանը Վրաստանի խորհրդարանական ընտրություններում ինքը կլինի «առաջնագծում»՝ գրում է ekhokavkaza.com-ը:
«Իհարկե, մենք կկանչենք դեսպանին ԱԳ նախարարություն և պարզաբանումներ կպահանջենք, քանի որ սա պաշտոնյայի կողմից ուղղակի միջամտություն է ընտրական գործընթացին և օտար պետության ներքին գործերին, որը նաև ռազմավարական գործընկեր է: Դրա կապակցությամբ մենք կլսենք Ուկրաինայի դեսպանի բացատրությունները», -ասել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալքալիանին:










































