Ներքաղաքական կյանքում կան խնդիրներ իրավիճակի սթափ գնահատման հետ կապված և մենք արձանագրում ենք այն, ինչ ՀՀ-ում տեղի է ունենում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե համաճարակից օգտվել փորձող ուժերը քաղաքական իմաստով իրենց ոտքին են կրակում:
«Սրանք հստակ արձանագրումներ են, որոնք ապագայում ևս մենք նկատի կունենանք մեր գործողություններում, քաղաքական պլանավորման ընթացքում: Այո, մեր գնահատմամբ այսօր Հայաստանում ճգնաժամային իրավիճակ է, բոլոր ջանքերն ուղղված են համավարակը հաղթահարելուն: Բայց միաժամանակ զուգահեռ գործընթացներ են տեղի ունենում, որոնք չեն տեղավորվում այսօրվա իրավիճակի տարամաբության մեջ, այսինքն համախոհությամբ և միասնական ջանքերով համապետական նշանակության խնդիրները հաղթահարելու առումով: Մեր ակնկալիքները այլ էին»,-ասաց նա:











































