ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի որոշ հանրապետական անդամներ Վրաստանի նախկին վարչապետ, իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի համարում են Վլադիմիր Պուտինի մերձավոր դաշնակիցը:
Այս մասին ասվում է 13 կոնգրեսականների կողմից պատրաստված փաստաթղթում, որը նվիրված է Միացյալ Նահանգների հզորացմանը և համաշխարհային սպառնալիքների դեմ պայքարին:
Զեկույցում նշվում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգման անհրաժեշտությունը: Հանրապետականները գտնում են, որ պատժամիջոցները բավարար չափով չեն ազդել Պուտինի դաշնակիցների վրա, որոնք ճնշում են նախկին խորհրդային հանրապետությունների ինքնիշխանությունը:
Այս համատեքստում փաստաթղթում նշվում է, որ Վրաստանի ամենահարուստ մարդը՝ Բիձինա Իվանիշվիլին, «Պուտինի մերձավոր դաշնակիցն է և մասնակցում է Վրաստանում իրավիճակի ապակայունացմանը՝ հօգուտ Ռուսաստանի»:
Փաստաթղթում նշվում է նաև, որ օլիգարխ Վիկտոր Մեդվեդչուկի լրատվական «կայսրությունն» «ակտիվորեն մասնակցում է Ուկրաինայում ապատեղեկատվության տարածմանը»:










































