Այսօր՝ հունիսի 11-ին, տեղի է ունենում ԱԺ արտաքին հարաբերությունների և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ նիստը:
«Մեր որոշ հարևան պետություններ հակահայ քաղաքականության համար այնքան գումար են հատկացնում, ինչքան որ մենք մեր ամբողջ դեսպանատներին միասին վերցրած»,- «Լուսավար Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին:
Ի պատասխան` նախարարն ասաց. «Մենք էլ ենք ծախսում, բայց հնարավորություններն ավելի սահմանափակ են, և մենք գործի ենք դնում այլ գործիքներ»:









































