Saturday, 04 07 2026
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն

Հին ընդդիմության համար փող միշտ էլ կգտնվի. փաստ, որի հետ հաշվի կնստեն բոլորը

Հայաստանի, այսպես ասած, ներքաղաքական կյանքի որևէ աշխուժացում կամ սրացում առավել սուր կերպով ընդգծում է Հայաստանում ընդդիմության բացը, ընդդիմության խնդրի առկայությունը: Այդ խնդիրն ունի երկու շերտ: Մեկն այն է, որ ընդհանրապես առկա է ընդդիմադիր գործունեության լրջագույն հոգեբանական արգելակների համատարածություն: Դա պայմանավորված է հեղափոխությամբ, դրանից բխող օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներով և, իհարկե, այդ շարքում նաև նշանակալիներից մեկով՝ իշխանության հանդեպ սուր հռետորաբանությամբ պարբերաբար թեժացնելով իրավիճակը, նախկին իշխող համակարգը ներկայացնող կամ ասոցացվող ուժերը, մեծ հաշվով, այրում են ընդհանրապես որևէ ընդդիմության ոտքի տակի հող: Այսինքն՝ նրանց թեժացրած իրավիճակում, հեղափոխությանը սպառնացող վտանգների մասին հանրային տագնապ գեներացնելու հետևանքով, բարդանում է ընդհանրապես որևէ ընդդիմադիր գործունեության հնարավորությունը: Որովհետև ընդդիմությունն անմիջապես ասոցացվում է նախկին իշխանության հետ, անմիջապես ասոցացվում է այդ համակարգի ջրաղացին ջուր լցնելու հետ: Պետք է նկատել, որ առնվազն կարճաժամկետ և միջնաժամկետ հատվածում, ինչպես ցույց է տալիս հետհեղափոխական երկամյա փուլը, այդ իրավիճակը բավականին շահեկան ու ձեռնտու է նաև իշխանությանը:

Բանն այն է, որ իբրև ընդդիմություն ունենալ նախկին համակարգի հետ ասոցացվող կամ ներկայացնող ուժեր, բավականին հարմարավետ է, որովհետև այդ ուժերի հանգամանքը հանրությանը ստիպում է իրավիճակը գնահատել լինել-չլինելու տրամաբանությամբ, ինչն էլ թույլ է տալիս թուլացնել հանրային ուշադրությունը կառավարման որակի, բովանդակության, արդյունավետության հետ կապված ոչ քիչ խնդիրների հարցում: Դրան զուգահեռ, իրավիճակը, երբ երկրում կա լեգիտիմ ընդդիմության ճգնաժամ, և անգամ ընդդիմություն հասկացությունն ինքնին ունի լեգիտիմության խնդիր, կարող են էական խնդիրներ առաջանալ հենց կառավարող ուժի և պետության համար: Ընդդիմության բացակայությունը բերում է խոցելիության, անգամ հանրային վստահության պայմաններում, որովհետև քաղաքականությունն, այդուհանդերձ, բավականին բազմաշերտ երևույթ է մեկ լուծում-բանաձև ունենալու համար: Հետևաբար՝ ընդդիմությունն անհրաժեշտ է ցանկացած իշխանության, առավել ևս այնպիսի երկրում, որտեղ չկա ամբողջատիրական համակարգի երկարաժամկետ ռեսուրս: Իսկ Հայաստանում դա չկա և, մեծ հաշվով, չի էլ եղել:

Եվ ուրեմն, ընդդիմության երկարաժամկետ բացակայությունը, կամ հանրայնորեն լեգիտիմ ընդդիմության երկարաժամկետ բացակայությունը կարող է բումերանգի էֆեկտով հարվածել հենց իշխանությանը, երբ ներկայիս հարմարավետության գոտին կվերածվի փակ, նեղ գոտու, կամ ձեռքերը կապող գոտու: Հետևաբար՝ լեգիտիմ ընդդիմությունը պետական անհրաժեշտություն է, ըստ այդմ, դրան ուղղված որոշակի պատասխանատու քայլերի կարիք պետք է ունենա նաև պետական անվտանգության պատասխանատվություն ստանձնած իշխանությունը: Իր հերթին, իշխանությունը՝ ունենալով պատասխանատվությունը, արդյոք այդուհանդերձ պե՞տք է ինքն էլ ստեղծի լեգիտիմ ընդդիմություն: Հազիվ թե, դա ավելի շուտ կլինի խամաճիկ, դրածո, նշանակովի ընդդիմություն, ինչը հակոտնյա է խորքային հանրային լեգիտիմության գաղափարի հետ:

Վերջին հաշվով, անկասկած է, որ լեգիտիմ և ուժեղ է այն ընդդիմությունը, որն ինքն է իրեն ստեղծում, իսկ իշխանությունը, ըստ այդմ, ստիպված է լինում հաշվի նստել այդ փաստի հետ: Հանրությունն էլ այդ առումով գնահատում է և ընդունում փաստը՝ անկախ, թե ընդունո՞ւմ է տվյալ ուժի մոտեցումներն ու գաղափարները, թե՞ ոչ: Ըստ այդմ, Հայաստանում պահանջվում է ընդդիմություն, որն ինքն իրեն կստեղծի, արժանանալով հանրային ընդունելության և, ըստ այդմ, արդեն պատմության գիրկն ուղարկելով այն ուժերին, որոնք ընդդիմադիր գործունեություն ծավալում են առավելապես հանրության և պետության ռեսուրսների յուրացման հաշվին կուտակած փողով: Միևնույն ժամանակ, եթե չստեղծվի այդ նոր ընդդիմությունը, ապա փող միշտ էլ կգտնվի հին տրամաբանությունը քաղաքական փաթեթավորումով պահելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում