Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Այս փուլում վարչապետի հրաժարականի պահանջ չեն դնում ու Ծառուկյանի առաջ քաշած օրակարգի հարթակում իրենց չեն տեսնում

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարել է, որ Ծառուկյանն արդեն իսկ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել քաղաքական ուժերի և հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ։ Հիշեցնենք՝ օրեր առաջ ԲՀԿ առաջնորդը առողջ ուժերին համախմբման կոչ էր արել՝ պահանջելով կառավարության կազմի 100 տոկոսանոց փոփոխություն։ Ենթադրո՞ւմ էր սա արդյոք նաև վարչապետի հրաժարականի պահանջ, թե՞ ոչ՝ հստակեցրին վերջինիս թիմի ներկայացուցիչները։ Մասնավորապես, ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը հայտարարել է, որ պահանջում են Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարության հրաժարականը։

Որոնք են այն առողջ ուժերը ու կազմակերպությունները, որոնց հետ Ծառուկյանն այս օրերին հանդիպումներ է ունենում՝ հստակ չէ։ Արդյոք դրանք կլինեն ռևանշիստական նկրտումներ ունեցող, նախկին համակարգին աջակցո՞ղ ուժերը. ամենայն հավանականությամբ՝ այո, քանի որ հեղափոխությանն աջակցած, բայց այս փուլում իշխանություններին որոշ հարցերի շուրջ քննադատող ուժերն իրենց այդ  դաշտում չեն տեսնում։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ որքան էլ կան դժգոհություններ իշխանությունների վարած քաղաքականության որոշ դրույթների շուրջ, նման հակաիշխանական միավորումներում իրենք չեն լինի, հանդիպման առաջարկ էլ չեն ստացել: «Այսօրվա իրավիճակում, եթե գործընթացները գնան համախմբման, Քոչարյանի ասած՝ «կոնսենսուս մինուս մեկ» սկզբունքով, դա կլինի Հայաստանի պետականության վերջը։ Կիրակի օրը մեր կուսակցությունում  քննարկում եղել է, հանդես եկանք հայտարարությամբ, որ հինգերորդ շարասյունը ընդունակ է ամեն ինչի՝ վտանգելով Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը։ Հիմա Ծառուկյանը, փաստորեն, հոկտեմբերի 2-ի տարբերակով համախմբման գործընթաց է սկսել։ Մենք այդ դաշտում գոյություն չունենք»,- ընդգծեց նա։

Այս համախմբման մեջ չի լինի նաև «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանն ընդգծել է, որ իրենց համար վիրավորական է հինգերորդ շարասյան հետ համեմատվելը, իրենք այս փուլում իշխանությունների հրաժարականը չեն պահանջի։

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ այսօր երկրում արտակարգ իրավիճակ է, Հայաստանում ստեղծվել է բարդ իրավիճակ. «Մեզ զարմացնում է, որ վարչապետն ինքը չի նախաձեռնում այդպիսի տարբեր ձևաչափերով հանդիպումներ ու ազգային համաձայնության մթնոլորտի ձևավորում։ Եթե խորհրդարանում մեծությամբ երկրորդ, ընդ որում՝ իրենց չփոխած ԸՕ-ով ընտրված երկրորդ  ուժի ղեկավարը նման նախաձեռնություն է ցուցաբերում, ապա պետք է տարբերակել հետևյալ շերտերը։ Ցանկացած քննադատություն, որն ունի իրական հիմքեր, պետք է վերլուծել, քննարկել, ելքեր մշակել թույլ տված բացթողումները շտկելու համար։ «Ժառանգությունն» իր հայտարարությամբ նշել է, որ ինքը պահանջում է պարետատան և առողջապահության ոլորտի պատասխանատուների հաշվետվությունն ու ապա հրաժարականը։ Պաշտոնական որևէ արձագանք մենք չենք ստացել։ Ճիշտ է՝ այսօր տեսնում ենք թվերի կտրուկ փոփոխություն, հատկապես առողջացածների առումով. եթե մի քանի օր շարունակվի այս միտումը, ապա մենք միայն ուրախ կլինենք»։

Այդուհանդերձ, մեր զրուցակիցն ընդգծեց՝ քննարկումներն ու ազգային համաձայնության մթնոլորտի ձևավորումը Հայաստանի համար օրախնդիր նշանակություն ունեցող հարցերի շուրջ խիստ կարևոր են. «Դա ոչ միայն առողջապահության ոլորտն է, այլև էներգետիկ խնդիրները։ Միջազգային էներգետիկ կորպորացիաները նշում են, որ գազն ու նավթը երբեք իրենց պատմության մեջ այդքան ցածր գին չեն ունեցել, իսկ մեր պատկան մարմինները նշում են, որ այդ գինը պետք է բարձրանա։ Ուստի «Ժառանգությունը» քննարկումների պատրաստ է։ Ես անձամբ «Սասնա ծռերի» ու այլ ուժերի  նախաձեռնած քաղաքական բևեռի քննարկումներին մասնակցել եմ, պատրաստ ենք խոսել նաև Գագիկ Ծառուկյանի հետ այս խնդիրների շուրջ»։

Մեր այն դիտարկմանը, թե Ծառուկյանի առաջ քաշած օրակարգը կառավարության 100 տոկոսանոց հրաժարականն է, Նարինե Դիլբարյանն արձագանքեց. «Այս իրավիճակում  կառավարության 100 տոկոսանոց փոփոխություն «Ժառանգությունն» իբրև մեծ օրակարգ իր համար չի սահմանել։ Բայց այն, որ կառավարությունում տարվող կադրային քաղաքականությունը չի համապատասխանում ճգնաժամային իրավիճակում տարվող քաղաքականությանը՝ դա հստակ է։ Առայժմ «Ժառանգությունը» նման խնդիր չի դրել։ Մենք  կողմնակից ենք ոչ թե անձնական կամ կուսակցական մտերմությամբ մարդկանց պաշտոն տալուն, այլ մասնագետների համար ասպարեզ բացելուն։ Մենք իբրև քաղաքական կուսակցություն ուզում ենք ստեղծել այդ հարթակը, ու եթե կան համընկնումներ, ապա, այո՛, մենք դա կարող ենք քննարկել և՛ ԲՀԿ-ի, և՛ «Լուսավոր Հայաստանի» հետ, նաև՝ «Իմ քայլի» հետ, որից առաջինն էինք սպասում։ Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն «Իմ քայլի» վարչապետն է, այլև ընդհանրապես Հայաստանի Հանրապետության»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում