Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Հայաստանի դեմ գրոհն ուժգնանում է. խաղը բացվո՞ւմ է

Հայաստանի Փաստաբանների պալատի անդամ Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան գրառում է արել, որով հայտնում է, որ պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել Գլխավոր դատախազություն՝ կապված Հայաստանում գործող կենսալաբորատորիաների հետ, որոնք ստեղծվել են ԱՄՆ աջակցությամբ: Կոչուբաևը հայտարարում է, որ նամակ է ստացել արտերկրի մի խումբ հայրենակիցներից, որոնք հայտնում են, որ այդ լաբորատորիաները սպառնալիք են Հայաստանի ազգային անվտանգությանը, և դրանցում իրականում ստեղծվում են վտանգավոր հարուցիչներ: Ովքեր են արտերկրի հայրենակիցները, որ դիմել են փաստաբանին, ի՞նչ գիտեն նրանք Հայաստանում կենսալաբորատորիաների մասին: Պարզ չէ: Փաստաբանը հայտարարել է, թե առաջիկայում կունենա ավելի ծավալուն հրապարակում:

Մինչ այդ, արդեն տևական ժամանակ պարզ է, որ Հայաստանում գործող կենսալաբորատորիաների դեմ է ներկայանում Ռուսաստանը: Մոսկվան պարբերաբար հայտարարում է դրանց վերաբերյալ կասկածների մասին, որ ամերիկյան աջակցությամբ իրականացվում են ՌԴ սպառնալիք կենսաբանական մշակումներ: Պաշտոնական Երևանը դրան ի պատասխան հայտարարել է, որ կենսալաբորատորիաները ստեղծվել են ամերիկյան աջակցությամբ, բայց դրանք պատկանում են Հայաստանին, դրանք Հայաստանի Հանրապետության սեփականությունն են, և այնտեղ չի իրականացվում որևէ սպառնալից մշակում: Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է ռուսաստանցի մասնագետներին տալ լաբորատորիաներում լինելու և համոզվելու հնարավորություն:

Ամիսներ առաջ նախատեսվում էր համաձայնագրի ստորագրում, սակայն այն հետաձգվում է, քանի որ կողմերը կարծես թե չեն գալիս ամբողջական համաձայնության: Դատելով Ռուսաստանից շարունակվող հայտարարություններից՝ Մոսկվան Երևանի առաջ դնում է պայմաններ, որոնք կասկածի տակ կարող են դնել կենսալաբորատորիաների հարցում Հայաստանի ինքնիշխան տնօրինությունը: Այլ կերպ ասած՝ Ռուսաստանի խնդիրը ամենևին համոզվելը չէ, որ լաբորատորիաներում չկա որևէ սպառնալից մշակում: Դա թերևս առիթ է, իսկ բուն շարժառիթը Հայաստանի կենսալաբորատորիաների վրա Հայաստանից ավելի մեծ կամ Հայաստանից առնվազն ոչ պակաս վերահսկողության մեխանիզմի սահմանումն է:

Չի բացառվում, որ «արտերկրի հայրենակիցները» հենց Ռուսաստանից են: Այլ հարց է, թե ինչն է կատարվում Հայաստանում, և ինչպես պետք է վերաբերվեն խնդրին Հայաստանի քաղաքացիները:

Միևնույն ժամանակ գլխավորն է, իհարկե, հասկանալ, թե ինչ խնդրի հետ գործ ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, և որտեղ է Հայաստանի անվտանգության սպառնալիքը՝ ՀՀ-ին պատկանող արդիական կենսալաբորատորիաներո՞ւմ, որոնց նպատակը Հայաստանի կենսաբանական անվտանգության բարձրացումն է, թե՞ ինքնիշխան ՀՀ-ին պատկանող այդ լաբորատորիաների դեմ երրորդ երկրից կազմակերպվող գրոհները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում