Բրիտանացի պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի հիշատակը, որ մահացել է Միացյալ Նահանգներում ամերիկյան ոստիկանության գործողությունների հետևանքով: Այս մասին ասված է Միացյալ Թագավորության խորհրդարանի՝ Twitter-ում տեղադրված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ երեքշաբթի առավոտյան Համայնքների պալատի չորս հանձնաժողովներ հանդիպումների ընթացքում լռության մեկ րոպե են անցկացրել:
«Բրիտանական պառլամենտում ռասիզմը տեղ չունի. Մենք հավատում ենք, որ սևամորթների կյանքը նշանակություն ունի: Մեր խորհրդարանական համայնքը սատարում է մեր սևամորթ ընկերներին և գործընկերներին ինչպես այստեղ, այնպես էլ արտերկրում», – ասվում է հաղորդագրության մեջ:










































