Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն Twitter-ի իր պաշտոնական էջում տվյալներ է հրապարակել երկրում գրոհայինների թվի վերաբերյալ, որոնք պետք է ոչնչացվեն թուրք ուժայինների կողմից։
Սոյլուն նշել է, որ միայն հունիսի 9-ին ուժայինները Թուրքիայի տարածքում 4 զինյալի են վնասազերծել, որոնցից 2-ին՝ երկրի հարավարևելյան Շըրնաք նահանգի Սիլոփի շրջանում, իսկ մյուս 2-ին՝ Էլազըղի Գյորեսեի լեռներում։
Նախարարի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Երկրում ահաբեկիչների ընդհանուր թիվը նվազել է ու հասել 445-ի»։
Նա հույս է հայտնել, որ «ահաբեկչությունը» դադարելու է այլևս լինել Թուրքիայի «ճակատագիրը»։ Իսկ արդյունքին հասնելու համար կոչ է արել մի քիչ էլ համբերել և ջանք գործադրել։