Իրանի առողջապահության նախարարությունն ենթադրում է, որ մոտ 15 միլիոն իրանցիներ կամ երկրի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչ կարող է վարակված լինել կորոնավիրուսով:
Այս մասին հայտարարել է Իրանում COVID-19-ի դեմ պայքարի համար գործող աշխատանքային խմբի անդամ Էհսան Մուստաֆավին՝ մեջբերում է ISNA- ն:
Նրա խոսքով՝ այդ դեպքում երկրում վիրուսից մահացության մակարդակը կարող է իրականում շատ ավելի ցածր լինել, քան կարծում են գիտնականները:
Առողջապահության նախարարության խոսնակ Սիմա Սադաթ Լարին երեքշաբթի հայտարարել է, որ Իրանում կորոնավիրուսից մահացության դեպքերի թիվը հասել է 8,4 հազարի: Ըստ նրա՝ վարակվածության փաստացի հայտնաբերված դեպքերի թիվը աճել է 2095-ով և կազմել 175,927 մարդ: