Երրորդ հանրապետության պատմության մեջ ամենամեծ առողջապահապան խնդիրներից մեկը առողջապահության առաջնային օղակների արդյունավետության բարձրացումն է եղել: Այս մասին, այսօր՝ հունիսի 9-ին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իր կարծիքով նորմալ են աշխատում պոլիկլինիկաները, որովհետեւ բազմաթիվ են քաղաքացիների բողոքները:
«Մենք այստեղ էլի առաջնորդվում ենք ճգնաժամը որպես հնարավորություն հայեցակարգով, եւ հույս ունենք, համոզված ենք, որ այս պայքարի համատեքստում մենք լուրջ ներդրումներ կանենք պոլիկլինիկական համակարգում եւ համակարգը այս համավարակի արդյունքում էականորեն կուժեղանա, եւ մենք կունենանք շատ ավելի դիվերսիֆիկացված առողջապահական համակարգ: Պոլիկլինիկաների արդյունավետությունը գնալով կբարձրանա եւ բարձրանում է:











































