Ֆրանսիայի արևելքում իրավապահները ձմերուկներով և դդմիկներով բեռնված բեռնատարում գտել են կես տոննա մարիխուանա: Այդ մասին հայտնում է Le Figaro-ն:
Իսպանական համարներով մեքենան կանգնեցվել է Մեց քաղաքի մոտակայքում:
Վարորդը՝ օտարերկրյա քաղաքացի, փաստաթղթերում նշել է, որ ինքը իսպանական Սաֆարայից Բեռլին է տեղափոխում մրգեր և բանջարեղեն՝ ձմերուկ և դդմիկ:
Մեքենայում հայտնաբերվել է 480 ջերմակայուն տուփ՝ ընդհանուր 538 կիլոգրամ քաշով:
Նշվում է, որ սա տարածաշրջանում վերջին տարիներին առգրավված թմրամիջոցների ռեկորդային խմբաքանակ է:










































