Իրանական դատական համակարգը պնդում է, որ վեց կասկածյալ է ձերբակալվել «Ուկրաինաական միջազգային ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռի խոցման դեպքի առիթով՝ գրում է ILNA-ը:
«Առայժմ այս գործով կալանավորվել է վեց կասկածյալ. վերջին օրերին երեք անձինք ազատ են արձակվել գրավի դիմաց, իսկ ևս երեքը գտնվում են կալանքի տակ», – ասել է իրանական դատական համակարգի ներկայացուցիչ Գոլամհոսեյն Էսմայիլին:
Այս շաբաթվա վերջին Իրանի արտաքին գործերի փոխնախարար, միջազգային և իրավական հարցերով տեղակալ Մոհսեն Բահարվանդը հայտարարել էր, որ Իրանի խոցված ինքնաթիռի վերաբերյալ հետաքննությունը «գրեթե ավարտված է»: