Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառում, որ նախագահական ընտրությունների ժամանակ «զինյալների խմբերը» կցանկանան «հրապարակում ծեծկռտուքներ» կազմակերպել: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Միեւնույն ժամանակ նա վստահեցրել է, որ բոլոր միջոցները կձեռնարկի երկրում խաղաղություն եւ կայունություն հաստատելու համար:
«Անցած օրերի, շաբաթների եւ ամիսների սցենարը դուք գիտեք: Ոչ ոք չի թուլանում»,-ավելացրել է նա:
Լուկաշենկոն ասել է, որ «մի շարք նախաձեռնող խմբերի ներկայացուցիչներ իրավիճակ են ստեղծում», իսկ հետո «զինյալների խմբեր եւ թիմեր են կազմավորում, որոնք, բացառված չի, որ կուզենան հրապարակում ծեծկռտուք կազմակերպել»:
Նա նշել է, որ այդ ամենը կբերի երկրում իրավիճակի ապակայունացմանը եւ ընդգծել է, որ թույլ չի տա, որ հասարակությունը տրոհվի:









































