Thursday, 25 06 2026
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան
Երևանում և Արմավիրի մարզում քամին տապալել է ծառեր
ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով տեղակալը Փարիզում քննարկել են մի շարք հարցեր
Ոչ ոք չի կարող մեզ «պրետենզիա» ներկայացնել․ գնացե՛ք լրջացեք․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Սպասվում է կարճատև անձրև

Փաշինյանը մեկնում է Մոսկվա. Ինչ կատարվեց Պուտինի հետ զրույցից հետո

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին կմեկնի Մոսկվա, որտեղ ներկա կլինի Հաղթանակի շքերթին, որ անցկացնում է Պուտինը: Խոսքը մայիսի 9-ի շքերթի մասին է, որը հետաձգվել էր անորոշ ժամանակով, և օրեր առաջ Պուտինը Շոյգուին անսպասելի հանձնարարեց պատրաստվել շքերթին:

Ի դեպ, հատկանշական է, որ դրանից մեկ շաբաթ անց էլ՝ հուլիսի 1-ին, Պուտինը ծրագրել է սահմանադրական հանրաքվեի քվեարկությունը, որով փոփոխություններ են կատարվում իշխանության հիերարխիայում, և գլխավորը՝ զրոյանում են Պուտինի նախագահական ժամկետները, ինչը նրան տալիս է հնարավորություն առաջադրվելու ևս երկու անգամ՝ ներկայիս ժամկետը սպառելուց հետո:

Հայաստանի վարչապետը հունիսի 8-ին հայտարարեց կորոնավիրուսի վարակը հաղթահարած լինելու մասին: Վարակված լինելու մասին նա հայտարարել էր հունիսի 1-ին: Նույնը օրը ծննդյան օրվա առիթով Փաշինյանին զանգահարել էր ՌԴ նախագահը: Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի վարչապետը հույս էր հայտնել, որ մինչ շքերթը կապաքինվի և կկարողանա մասնակցել հունիսի 24-ին Մոսկվայում սպասվող միջոցառումներին:

Հետաքրքիր էր այն, որ նույն հեռախոսազրույցի մասին Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ չկար անդրադարձ այդ թեմային: Դա հետաքրքիր էր նրանով, որ Պուտինի համար շքերթը լոկ տոն կամ հուշ չէ, այլ քաղաքական խաղաքարտ, քարոզչաքաղաքական խաղաքարտ: Այդ իմաստով Կրեմլի հաղորդագրության մեջ դրա մասին հիշատակման բացակայությունը հուշում է, որ շքերթի մասնակցության համատեքստի առումով Երևանն ու Մոսկվան հեռախոսազրույցի ընթացքում չեն եկել որոշակի ընդհանուր հայտարարի: Ինչ է փոխվել անցնող շաբաթվա ընթացքում՝ բացի, իհարկե, այն իրողությունից, որ Հայաստանի վարչապետը փաստորեն բուժվել է վարակից և այդպիսով նաև ձեռք բերել դրա նկատմամբ իմունիտետ:

Անցնող շաբաթվա ընթացքում կամ շաբաթավերջին փոխվել է Հայաստանում ուժային բլոկը՝ ԱԱԾ պետ, ոստիկանապետ, ԶՈՒ ԳՇ պետ: Ուժային բլոկի փոփոխությունը եղել է կորոնավիրուսից վերադարձած վարչապետի ուժեղ պատասխանը ներքաղաքական կյանքում աշխույժ շարժումներին, որ անում են նախկին իշխող համակարգը ներկայացնող սուբյեկտներ, և որոնց անցնող շաբաթվա ընթացքում դե ֆակտո միացել էր նաև խորհրդարանի երկրորդ ուժի՝ ԲՀԿ առաջնորդը:

Այդպիսով, Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո ստացել է Գագիկ Ծառուկյանի «մարտահրավերը» կամ գուցե մարտահրավերը Ծառուկյանով «միջնորդավորված» և տվել է դրա պատասխանն ուժային բլոկում նշանակալի փաթեթային փոփոխությամբ, որտեղ ակնառու է այն հանգամանքը, որ նշանակվել են վարչապետ Փաշինյանի համար անձնապես վստահելի մարդիկ:

Մոսկվա շքերթի Նիկոլ Փաշինյանը մեկնում է ուժերի այդ հարաբերակցությամբ, այլ կերպ ասած՝ բավականին ուժեղ ներքաղաքական դիրքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում