35-ամյա տղամարդը ոստիկանությունում հրաժարվել է ասել, թե որտեղից իրեն այդքան գումար, սակայն նրա կացարանի խուզարկության ժամանակ հայտնաբերվել է նաեւ հաշվիչ մեքենա եւ զենք:
Նիդերլանդների Էյնդհովեն քաղաքում վրացու են բերման ենթարկել, ում մոտ 12,5 մլն եվո է հայտնաբերվել, հաղորդում են տեղական զլմ-ները:
Բերման ենթարկվածն անտուն է եւ առանց որոշակի զբաղմունքի, որտեղի՞ց նրան այդքան գումար, 35-ամյա վրացին հրաժարվել է ասել:
Ոստիկանությունը նրան բերման է ենթարկել նրա օթեւանած բնակարաններից մեկի խուզարկության ժամանակ 12,5 մլն եվրո հայտնաբերելուց հետո: Բերման ենթարկվածը մեղադրվում է փողերի լվացման մեջ:
Խուզարկության ժամանակ ոստիկանությունը հայտնաբերել է նաեւ 2 միավոր զենք եւ փողերը հաշվելու սարք:











































