Ինչպես հաղորդում է Politico թերթը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չնայած կորոնավիրուսի համաճարակին, մտադիր է մոտ ապագայում վերսկսել իր նախընտրական հավաքները ողջ երկրում: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահի նախընտրական շտաբի ղեկավար Բրեդ Փարսքեյլը:
«ԱՄՆ քաղաքացիներն արդեն պատրաստ են վերադառնալ իրենց գործունեությանը, դա պատրաստ է անել նաև նախագահ Դոնալդ Թրամփը… Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում դուք կրկին բազմություն և ոգևորություն կտեսնեք, հավաքները ցնցող կլինեն», – խոստացել է նա:









































