«Իրականում Հայաստանի քաղաքական կյանքում տեղի է ունենում շատ պարզ զարգացում, նախ՝ հին քաղաքական կյանքը մոբիլիզացվում է նոր Հայաստանի դեմ։ Մեկ անգամ դրա փորձը եղավ 2018-ի հոկտեմբերի 2-ին, երբ հին քաղաքական դաշտը մոբիլիզացվեց և փորձեց հեղափոխությունը հետ շրջել և թույլ չտալ նոր Հայաստանի կազմավորումը, բնականաբար, հեղափոխությունն այդ ժամանակ նոր էր եղել, և երբ վարչապետի կոչով 100․000-ից ավել մարդիկ հավաքվեցին ԱԺ դիմաց, այդ պլանը ձախողվեց, բայց դա չի նշանակում հին քաղաքական համակարգը պետք է ձեռքերը ծալած նստեր»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով օրերս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե կառավարությունը հարյուր տոկոսով պետք է հեռանա։




































