«Առաջին լրատվական»-ը հարցախույզ է իրականացրել Երևանի փողոցներում՝ պարզելու՝ ինչպես են քաղաքացիները վերաբերվում համավարակի այս օրհասական ժամանակներում կառավարության հրաժարականի՝ Վանեցյանի և Ծառուկյանի պահանջներին։
Քաղաքացիները առաջարկել են հանգիստ թողնել Նիկոլ Փաշինյանին․ «Փաշինյան չենք ունեցել, հիմա ընկել է մեր ձեռքը, եկեք պահենք- պահպանենք իրեն»,-ասաց քաղաքացիներից մեկը։ Քաղաքացիներից մեկն էլ նշել է, որ այսօր իշխանությունը լիարժեք աշխատում է։






































