Անցած 24 ժամվա ընթացքում Բրազիլիայում կորոնավիրուսի վարակի դեպքերի թիվը հասել է 691.758-ի, վերջին մեկ օրվա աճը գրեթե 19 հազար դեպք է կազմել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:
Այսպես, գործակալության տվյալներով, Բրազիլիայում 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն աճել է 18 912-ով, ապաքինվել է 6 803 հիվանդ, մահացել է 525 մարդ:
Համավարակի ողջ ընթացքում երկրում մահացել է 37312 մարդ, ապաքինվել է՝ 283952-ը։
Բրազիլիան կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թվով աշխարհում երկրորդ տեղում է գտնվում։












































