Tuesday, 23 06 2026
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան
10:50
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար
Հետագայում Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի․ Ավինյան
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս
Դժվար է հիշել՝ ով է եղել Արսեն Ամիրյանը․ Երևանի կենտրոնական փողոցը կրելու է Պապ թագավորի անունը
2026-ի հունվար-մայիսին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7 տոկոսով
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
«Կապան Ֆեստ-2026»․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Էլեոնոր Կարուան քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը
«Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է․ ՄԻՊ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ինչ պետք է սովորենք հիբրիդային պատերազմի հետ ապրելու համար

Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին, պատերազմ վարելու պատասխանատվությունն իշխանության վրա է, ով պայքարում է իշխանության դեմ՝ դավաճանում է ազգին: Այդ սիլլոգիզմը նախօրեին ներկայացրել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը կորոնավիրուսային համաճարակի ընթացքում արդեն երկրորդ անգամ է խոսում վարակի դեմ պայքարում ներքաղաքական տարաձայնությունները և պայքարը կանգնեցնելու մասին: Բանաձևը չափազանց դժվար է վիճարկել: Որքան էլ պատերազմը զինված չէ, որքան էլ ագրեսիան արտաքին չէ, միևնույն է՝ իրավիճակը պատերազմական է և այն պահանջում է ներքաղաքական տարաձայնությունների դադարեցում: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ Հայաստանում խոսել ներքաղաքական տարաձայնությունների կամ պայքարի մասին, ըստ էության, չափազանցություն է:

Հայաստանում չկա ներքաղաքական պայքար և տարաձայնություն: Հայաստանում կան անձնական, խմբային, թայֆայական տարաձայնություններ ու պայքար, և գործնականում այդպես եղել է միշտ, դրանից բխող բոլոր հետևանքներով: Եվ դա է նաև պատճառը, որ գործնականում, սկսած արցախյան առաջին պատերազմից մինչև այսօր կորոնավիրուսային պատերազմ, Հայաստանում չի կանգնեցվել ներքաղաքական պայքար ասվածը: Հայաստանում համախմբումն ու միասնականությունը մշտապես կրել է հասարակական, բայց ոչ քաղաքական բնույթ: Պատճառը հենց այն է, որ հայաստանյան ներքաղաքական կյանք ասվածի հիմքում մշտապես եղել է անձնականը, խմբայինը, թայֆայականը: Եվ այդ ամենն, իհարկե, միշտ էլ փաթեթավորվել է պետության, պետականության մասին մտահոգության վերաբերյալ հնչեղ ձևակերպումներով: Նաև դրա համար է, որ հայաստանյան քաղաքական նոր մշակույթի հասնելու համար նախ անհրաժեշտ է ունենալ դրան ունակ նոր քաղաքական ուժեր, նոր քաղաքական սերունդ, նոր քաղաքական մտածողություն, և վերջապես՝ անհրաժեշտ է ունենալ քաղաքականություն՝ բառի բուն, բովանդակային, գաղափարական իմաստով:

Կորոնավիրուսի ժամանակ դա չունենք հաստատ: Կունենա՞նք երբևէ կորոնավիրուսից հետո: Դա է հարցը, որի պատասխանից է կախված Հայաստանի դիմադրունակությունն ապագա տարաբնույթ պատերազմներում: Իսկ որ դրանք որևէ կերպով լինելու են նաև ապագայում, կասկածել պետք չէ, քանի որ այդպիսին է այսօր աշխարհը, այդպիսին է աշխարհակարգային ձևավորման գործընթացը, պատերազմները դրա անխուսափելի բաղկացուցիչն են՝ անկախ, թե դրանք ինքնին ինչ բաղկացուցիչներից կլինեն կազմված և ինչ բնույթ կկրեն: Մենք լինելու ենք պերմանենտ հիբրիդային պատերազմի շրջափուլում և պետք է սովորենք ապրել դրա հետ, ապրել դրանում: Եվ այդ խնդիրը լուծելու համար մենք պետք է նաև քաղաքականություն սովորենք:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում