Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Այս օրերը հիշվելու են, պարոն Սերժ Սարգսյանի փեսա

Օգտատեր Գոռ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Իմիջիայլոց, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն արդեն հասցրել է իշխանությանը ու անձապես՝ Նիկոլ Փաշինյանին մեղադրել․

– գաղտնի բանակցություններով Արցախը Ադրբեջանին հանձնելու,

– մաքսանենգ ճանապարհով ադամանդի և ծխախոտի բիզնես ունենալու,

– զենքի միջազգային մաքսանենգ առևտուր իրականացնելու,
պետբյուջեից մի քանի տասնյակ միլիոն դոլար գողանալու

– պետության և ժողովրդի հաշվին օլիգարխի պես ապրելու,

– մաֆիոզ համակարգ ստեղծելու և ղեկավարելու մեջ։

Չէ լուրջ, ոչ մի բան իմ կողմից չեմ ավելացրել, բոլոր մեղադրանքները ինքն է հորինել ու հնչեցրել։ Ճիշտ է, դիմացը գեթ մեկ ճմրթած ապացույց չի հրապարակել, բայց դե մենք իրեն վստահում ենք, իր նման անբիծ ու վեհանձն մարդու խոսքը արժեք ունի մեզ համար))

Էս շարքի տրամաբանությանը համապատասխան՝ հաջորդ սերիաներում երևի կլսենք, որ Փաշինյանը փայ ունի հայ աղջիկներին Դուբայ արտահանող սուտինյորական ցանցում ու մաքսանենգ ճանապարհով զինվորների պոչկաներ է արտահանում Թուրքիա։ Էն վերևի սցենարները գրողներին էս կետերը փոխանցեք, թույն քեյսեր են, թող աշխատեն։

Հիմա լուրջը։
Առանձնապես չի հետաքրքրում, թե ինչ քարոզչական գործիքներով ու ցնորամիտ մեղադրանքներով է փորձում Սերժ Սարգսյանի փեսան կռիվ տալ գործող իշխանության դեմ, քաղաքականության մեջ դա նորմալ է, իր հետ հույսեր կապողների առաջ թող պատասխան տա, ինձ համար միևնույնն է։ Ինձ հետաքրքրողը ուրիշ է։

Համաճարակի ամենածանր օրերին Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն իր ամբողջ մեդիապոտենցիալը՝ հեռուստատեսությունները, լրատվամիջոցները, ֆեյսբուքյան ակտիվը, ձեռնասուն «բժիշկ-փորձագետներին» եռապատիկ կատաղությամբ օգտագործում է Հայաստանի պետության ու առողջապահական համակարգի դեմ պառակտիչ, քայքայիչ տրամադրություններ տարածելու, համաճարակի ճիրաններում հայտնված հայաստանցուն հուսալքելու համար։

Սերժ Սարգսյանի փեսայի նպատակը, իհարկե, հասկանալի է․ օգտագործել ընձեռված հնարավորությունը՝ իշխանություններին «խփելու» համար, մարդ ես, կարող է մի բան ստացվի։ Բայց արդյոք նա գիտակցո՞ւմ է, որ երբ ձեռնասուն «բժիշկ-փորձագետները» համաճարակի, դիմակ կրել-չկրելու, բժշկի դիմել-չդիմելու, չիպավորվելու, դիահերձարանում փողով կորոնա գրվելու ու 5G կայանների մասին օրուգիշեր սուտ ու ապատեղեկատվություն են գեներացնում, դավադրապաշտական թեզեր են ծաղկեցնում, իսկ իր լրատվամիջոցները ժամացույցի ճշգրտությամբ տարածում են այդ աղբը, դրանով նա նախ «խփում» է հասարակ մարդուն, խփում է պետությանը, ու հետո ամենավերջում է խփում իշխանություններին։

Երբ բոլոր բոլորս կարիք ունենք սոլիդարության, կազմակերպվածության ու փոխօգնության, Սերժ Սարգսյանի փեսան իր բոլոր հնարավոր ալիքներով տարածում է ապատեղեկատվություն, պառակտում ու հուսալքություն։ Ու բացարձակ զարմանալի չէ, որ բարեկիրթ կեցվածք ընդունած, բայց յուրաքանչյուր նախադասության մեջ «ВОЗ-ի տղա, գերագույն գիժ, անմակարդակ խփնված» բառամթերքն օգտագործողից բուծվել են զանազան Կոստյաներ։ Այս օրերը հիշվելու են, պարոն Սերժ Սարգսյանի փեսա։

Քարը իշխանության գլխովը, կարող էր ավելի լավ կազմակերպվել ամեն ինչ, դա մի կողմ։ Բա ո՞ւր մնաց էն հայրենասիրությունը, պետականամետությունը, որ մեծ-մեծ խոսում էր։ Ասե՞մ ուր մնաց։ Չկա ու չի էլ եղել։ Կա միայն ատելություն առ հասարակ ժողովուրդ, որը համարձակվեց դուրս շպրտել «ընտրյալներին»։ Հիմա ակնհայտ շատ ուրախ է եղած վիճկով ու չի էլ թաքցնում։

Եթե Սերժ Սարգսյանի փեսան գիտակցում է, որ իր պառակտիչ տակտիկայով «խփում» է հասարակ մարդուն ու պետությանը ու շարունակում է անել, ուրեմն «շնորհավորում» եմ, ստորության դափնիները ձերն են, զբաղեցրեք ձեզ արժանի ստորագույն պատվանդանը։ Եթե առանց գիտակցելու է այդ ամենն անում, ուրեմն Սերժ Սարգսյանի փեսան պարզ միջակություն է, ով ի վիճակի չէ պետության համար կարևորը ու իր անձնական ամբիցիաները տարբերել։

Ուրեմն իր համար կա մի գերնպատակ՝ պահել ինչ որ հասցրել է ձեռք գցել՝ անկախ նրանից, թե ինչ գին կունենա դա։

Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն իր տեսաուղերձներով ուղղակի ջարդուփշուր արեց ինձ մոտ (ու որքան հասկացա՝ ոչ մենակ ինձ մոտ) մինչ էս եղած բոլոր կարծրատիպերը, որ կային իր մասին։ Ուրախ եմ դրա համար։

https://www.facebook.com/100001514033928/posts/3110695525657551/

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում