Չինաստանում ոչ մի տարածաշրջան չի մնացել կորոնավիրուսով պայմանավորված հասարակական առողջապահության սպառնալիքի բարձր կամ միջին մակարդակ՝ փոխանցում է TASS-ը:
Վերջին նահանգը, որտեղ նվազեցրել են համաճարակային սպառնալիքի մակարդակը, երկրի հյուսիս արևելքում գտնվող Ցզիլինն է:
Վերջին օրերին Չինաստանի իշխանությունները հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք և 5 առանց ախտանշանների վարակակիր: