Կորոնավիրուսի պատճառով ողջ աշխարհում տուրիզմի ոլորտը ճգնաժամ է ապրում, դրանից անմասն չէ նաև Հայաստանը։ Այս թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի հետ։
Հյուրանոցներն ու հյուրատները դատարկ են, տուրիստական ընկերությունները սառեցրել են իրենց գործունեությունը, ավիափոխադրողները հրաժարվում են թռիչքներից։ Տնտեսագետն արդեն հաշվարկել է հայաստանյան տնտեսությանը կորոնավիրուսի հասցրած վնասը։