Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը մեկնաբանել է պատվաստումների միջոցով մարդկանց «չիպավորելու» տեսության մասին: Նա իր դիրքորոշումն է հայտնել BBC- ին տված հարցազրույցում:
«Ես մի փոքր անհանգստացած եմ այս բոլոր խենթ գաղափարների առկայությունից: Եվ ինձ ինչ-որ տեղ զարմացնում է այն, որ այդ տեսությունների մի մասը իմ մասին են»,-նշել է գործարարը:
Գեյթսը բացատրել է, որ խոսելով պատվաստումներն անցածների անձնական տվյալների հրապարակման մասին, նա նկատի է ունեցել կամավոր կերպով գրանցվելը: