Tuesday, 30 06 2026
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv

Ապրիլյան քննիչ հանձնաժողովն ավարտեց աշխատանքը. Ստեփանակերտը ողջունում է ու հույս հայտնում, որ քաղաքականացումից զերծ կմնանք

Երեկ ուշ երեկոյան Ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամները տեսակապով զրուցել են Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ և հարցաքննել նրան:

Ըստ էության Բակո Սահակյանը հանձնաժողովի վերջին հյուրն էր։ Այսօր ավարտվում է Ազգային ժողովում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը։ Հանձնաժողովում այս ընթացքում հրավիրվել են նախկին իշխանության ներկայացուցիչներ, այդ թվում՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մի շարք զինվորականներ, հրամանատարներ։ Օրերս տեսակապով զրույց է եղել նաև Ռուսաստանում գտնվող ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

Հրավիրվածներից միայն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը հրաժարվեց ներկայանալ ու բացատրություններ տալ։ Ընդ որում, նա արդեն երկու անգամ է հրաժարվել ներկայանալ հանձնաժողովի նիստերին և պատասխանել պատգամավորների հարցերին:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ Խաչատուրովը շատ լավ գիտի, թե ինչ է պարզել հանձնաժողովը, և դա է նրա հրաժարվելու պատճառը։

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքները, բացահայտումները կարևորում են նաև Արցախում։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խորհրդական, նախկինում նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ առաջին փուլը փաստորեն ավարտված է, տարբեր մարդկանց կարծիքներ լսվել են, ու հիմա իրենք սպասում են, որ ամենը ի մի բերվի ու դրա հիման վրա մի նյութ պատրաստվի. «Ես կարևորում եմ, որ համազգային ցանկացած խնդիր խորաթափանց ուսումնասիրվի՝ առանց շահարկումների, հնարավորինս օբյեկտիվ ձևով։ Մենք այդպիսով ավելի լայն պատկերացում կունենանք թե՛ տեղի ունեցածի և թե՛ իրականացված աշխատանքների մասին»։

Ըստ Բաբայանի՝պետք է հնարավորինս զերծ մնանք քաղաքականացնելուց. «Այդպիսով մենք ավելի օբյեկտիվ պատկերացում կունենանք, բազմակողմանիորեն կդիտարկենք մարտահրավերը։ Կան երևույթներ, որոնք փակ պետք է լինեն, կան տվյալներ, որոնք չի կարելի հանրայնացնել։ Դա ազգային անվտանգության հետ կապված հարց է։ Բայց այն, ինչ կարելի է մատուցել հանրությանը, պետք է արվի հնարավորինս օբյեկտիվ ու համապարփակ ձևով։ Դրա նպատակը կլինի էլ ավելի ուժեղացնել մեր պետականությունն ու զինված ուժերը, կոնսոլիդացնել մեր հանրությանը»։

Կարո՞ղ է պարզվի, որ եղել են մեղավորներ նաև նախկին իշխանություններից, կամ եղել են որոշակի պայմանավորվածություններ՝ հարցին ի պատասխան մեր զրուցակիցն ասաց. «Ես կարծում եմ, որ ադրբեջանական կողմի հետ պայմանավորվածություն չէր կարող լիներ։ Դա ոչ այլ ինչ, քան… չեմ էլ ուզում որակավորում տալ։ Անթույլատրելի եմ համարում նաև աշխարհաքաղաքական շահարկումներ անելը, որովհետև մենք պետք է ճիշտ աշխարհաքաղաքականություն վարենք։ Առհասարակ միշտ պետք է մտապահենք՝ անընդհատ այլ կողմերին մեր խնդիրների մեջ մեղադրելը ճիշտ չէ։

Եկեք խորը նայենք և առաջին հերթին փնտրենք մեր մեջ։ Մեր խնդիրների մեծ մասը գալիս է ներսից, ինչքան էլ դառը լինի՝ սա է ճշմարտությունը։ Այլ երկրներ կարող է ունենան իրենց շահերը, պետք չէ զարմանալ։ Բայց հարցն այն է, թե մենք ինչպես ենք օգտագործում մեր ու ուրիշների հնարավորությունները ու ինչ ենք մենք ուզում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում