Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մոտ, որը մահացել է ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում ոստիկանության կողմից ձերբակալվելու ժամանակ, կորոնավիրուսային վարակ է ախտորոշվել: Այդ մասին են վկայում դիահերձման զեկույցի տվյալները, որոնք հրապարակվել են Հեննեպինի շրջան (Մինեսոտա) դատաբժշկական փորձաքննության բյուրոյի կայքում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«COVID-19-ի թեստի արդյունքները դրական են եղել 2020 թվականի մայիսի 3-ի դրությամբ»,-ասվում է գլխավոր բժշկական հետազոտող Էնդրյու Բեյքերի ստորագրած փաստաթղթում:
Սակայն նա չի նշել, որ վարակը կարող էր տղամարդու մահվան պատճառ հանդիսանալ:
Համաձայն Հեննեպինի շրջանի դատաբժշկական բյուրոյի տվյալների՝ 46-ամյա Ֆլոյդը մահացել է սրտանոթային ցնցումից (սրտի և շնչառության կանգ):
Մահացածի ընտանիքի կողմից վարձված անկախ փորձագետները պարզել են, որ մահը վրա է հասել խեղդման արդյունքում:
Մինեապոլիսի ոստիկանությունը մայիսի 25-ին ձերբակալել էր աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին: Ձերբակալման ընթացքում ոստիկանները սեղմել էին նրա կոկորդը, եւ նա մահացել էր վերակենդանացման բաժանմունքում: