«Եվրատեսիլ 2009» երգի մրցույթի հաղթող Ալեքսանդր Ռիբակն առաջին անգամ խոսել է քնաբեր հաբերից և հակադեպրեսանտներից իր կախվածության մասին:
Instagram-ում արված գրառման մեջ նա խոստովանել է, որ 11 տարի պահել է այդ գաղտնիքը: «Վերջին տարիներին հաբերից կախվածությունն ինձ թույլ և վախեցած է դարձրել: Սա ազդել է ոչ միայն ուղեղիս վրա, այլև մկաններիս, ստամոքսիս և օրգանիզմիս ընդհանուր վիճակի վրա:
Այս կախվածությունը փչացնում էր մարդկանց հետ իմ հարաբերությունները, բայց ամենակարևորը`այն գրեթե ոչնչացրել է ապրելու նկատմամբ իմ կամքը», – գրել է Ալեքսանդր Ռիբակը:
Այժմ Ռիբակը բժիշկների օգնությամբ վերականգնողական կուրս է սկսել:
«Եվրատեսիլ 2009» -ին Նորվեգիան ներկայացրեց բելառուս Ալեքսանդր Ռիբակը: Նա մրցույթում հանդես եկավ նաև 2018 թվականին։