Այսօր՝ հունիսի 3-ին, Ազգային ժողովում հրավիրվեց արտահերթ նիստ` կապված համավարակի հետ: Այժմ քննարկվում է Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը:
Ինչպես նշեց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը` առաջարկվում է ստեղծել նպաստի մեկ ձև` մեկուսացման նպաստ այն անձանց համար, ովքեր վարձու աշխատող են կամ ինքուրույնաբար իրենց աշխատանքով ապահովված անձինք են և մեկուսացած են:
Նրա խոսքով` սա սոցիալական ուղղվածություն ունի. «Կա մոտ 20 հազար այդպիսի մարդ»:
Զեյնալյանը նշեց, որ դա պետության վրա մոտավորապես կարող է նստել 400 մլն դոլար:
Մանրամասները՝ տեսանյութում:








































