Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մամուլի ասուլիսում նախքան ԱՄՆ-ում բռնկված բողոքի ցույցերին նախագահ Դոնալդ Թրամփի արձագանքի մասին հարցին պատասխանելը երկար մտածել է:
Այդ մասին հայտնում է «Եվրոպական ճշմարտություն»-ը:
Թրյուդոյի երկար լռել է, երբ լրագրողը նրան խնդրել է մեկնաբանել բռնությունները ճնշելու համար զինված ուժերը օգտագործելու վերաբերյալ Թրամփի սպառնալիքները:
Կանադայի ղեկավարը խուսափել է ուղղակիորեն որակումներ հնչեցնելուց:
«Մենք բոլորս սարսափով ենք հետևում նրան, ինչ կատարվում է Միացյալ Նահանգներում: Ժամանակն է մարդկանց համախմբելու, ժամանակն է լսելու, ժամանակն է պարզելու, որ անարդարությունը շարունակվում է, չնայած երկար տարիների և տասնամյակների առաջընթացին»,- ասել է Թրյուդոն՝ հավելելով, որ իր երկիրը նույնպես պետք է պայքարի խտրականության դեմ:








































