Ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Նեապոլիտանյան ծոց» նկարը հունիսի 2-ին դարձել է ռուսական նկարների առցանց առևտրի թոփ-լոտը, որն անցկացրել է Sotheby’s աճուրդային տունը: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ըստ գործակալության, 1878 թվականին նկարված կտավը վաճառվել է մոտ 2,9 մլն դոլարով:
Նշվում է, որ լավագույն լոտի գնահատման արժեքն ավելի քան կրկնապատկվել է:
Այս աճուրդում վաճառվել է Այվազովսկու մեկ այլ կտավ`1868-ին ստեղծված «Լուսնային գիշերով անցնող նավը»: Այն նույնպես իրացվել է գնահատված արժեքի զգալի գերազանցմամբ:
Կտավը աճուրդում վաճառվել է 548 հազար դոլարով՝ 190-250 հազար դոլար նախնական գնահատման դեպքում: