Wednesday, 01 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Երբ գիտելիքը շփոթում են ուտելիքի հետ

Մի անգամ, եթե չեմ սխալվում մի երկու տարի առաջ, վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ելույթում հերթական անգամ խոսեց գիտելիքի կարևորության մասին` հայտարարելով, որ ժամանակակից, գլոբալ փոփոխություն կրող և փոխազդեցությունների իմաստով շատ արագ փոքրացող աշխարհում կարևոր է ոչ թե ապրանք, այլ գիտելիք արտադրելը: Սա նշանակում է, որ եթե օրինակ` Վլադիմիր Ուլյանով-Լենինի համար արվեստներից ամենակարևորը կինոն էր, ապա Հայաստանի վարչապետի, և ըստ երևույթին, այսպես կոչված` նոր իշխանության համար, ապրանքներից կարևորը գիտելիքն է:

Այդ հանգամանքը փաստացի, եթե ելնենք մեր` հայկական, հայաստանյան իրողություններից, ենթադրում է, որ եթե հայրենի տնտեսական շրջանակները համարժեք արձագանքեին վարչապետի խոսքին, պետք է սկսեին պայքարը այդ կարևորագույն ապրանքի շուկային տեր կանգնելու համար: Նրանց մի մասն անկասկած կփորձեր ձեռք բերել գիտելիք ներկրելու իրավունքը, կհասներ այն բանին, որ մաքսայինում բարենպաստ ռեժիմ սահմանվի գիտելիք ներկրելու համար: Գործարարների մյուս խումբը կփորձեր տեղում հիմնել գիտելիքի արտադրություն և հնարավորության դեպքում արտադրանքի մի մասն արտահանել:

Սակայն, գիտելիքը հռչակելով մեր ապրանքներից կարևորագույնը, կառավարությունը թերևս սկիզբ է դրել տնտեսական վերաբաշխման մի կարևոր գործընթացի: Բանն այն է, որ մեր գործարարներից շատ-շատերը, գրեթե մեծամասնությունը, հատկապես նրանք, ովքեր տնօրինում են մեր տնտեսության զգալի մեծամասնությունը, թերևս այդքան էլ լավ չեն պատկերացնում` ինչ ասել է գիտելիք: Չի բացառվում անգամ, որ նրանց մեջ լինեն մարդիկ, ովքեր գիտելիքը շփոթեն ուտելիքի հետ: Դա, իհարկե, ամենևին չի խոսում տվյալ մարդու իմացաբանական հնարավորությունների սահմանափակության մասին: Մարդը պարզապես մասնագիտացել է բիզնեսի այն ոլորտում, որտեղ իր գործերը հաջող են, իսկ քանի որ գործերը հաջող են, ապա այդքան էլ կարիք չի ունեցել խորանալ զանազան «-ելիքների» իմաստային տարբերության մեջ:

Օրինակ` գործարարները գիտեն, թե ասենք` ինչ բան է ծխախոտը, իշխանությունը մի մասին տվել է արտադրելու, մյուսին ներկրելու քվոտա: Գործարարները գիտեն, թե ինչ բան է շաքարավազը կամ ալյուրը, կամ բենզինը, բանանը, կարտոֆիլը, ծիրանը, իշխանությունը նրանց մեծահոգաբար թույլ է տվել արտադրել, ներկրել, գնել, վաճառել, ցանել, բարեգործել:

Իսկ գիտելիքի ոլորտը կտնօրինի նա, ով գիտե, թե ինչ բան է գիտելիքը, և դրա մասին առաջին անգամ Տիգրան Սարգսյանի ելույթներից չէ, որ լսել ենք: Իսկ դա նշանակում է, որ երկու տարի առաջ Տիգրան Սարգսյանի ասածը Հայաստանի կառավարության համար փուչ խոսքեր են եղել: Գիտելիքը անհամատեղելի է այն գաղջ միջավայրի հետ, որը մեր ժողովուրդը պարտադրաբար կիսում է անգրագետ վերևների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում