Այսօր՝ հունիսի 3-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը:
Բանկային գաղտնիքի վերաբերյալ օրինագծի քվեարկությունից առաջ «Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտարարեց. «Նման նախադեպ ենք ստեղծում, երբ մենք ընդունում ենք օրենքներ, որոնք տարիներ շարունակ չեն կիրառվում, և երբ որևէ պատգամավոր` այս դեպքում ես, հանդգնություն է ունենում դա հայտնաբերել, գալիս և փոխում են դրույթը: Ես կարծում եմ, որ մենք նման բան չպետք է թույլ տանք: Առաջին հերթին նրանք պարտավոր էին հրապարակել մինչև այս փոփոխությունը, որից հետո կարելի էր քննարկել որևէ բան»:
Նա նշեց, որ «Լուսավոր Հայաստանը» դեմ է քվեարկելու:
Մանրամասները՝ տեսանյութում: