Thursday, 11 06 2026
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
18:44
Հայէկոնոմբանկը գործարկում է անքարտ կանխիկացում ծառայությունը
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:35
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ

Գերեզմանային կոռուպցիան Հայաստանում

Երբ ամիսներ առաջ ընկերս պատմեց, որ իր հանգուցյալ հարազատներից մեկի համար գերեզմանատեղ փնտրելիս մի քանի մետր հողակտորի դիմաց «մաղարիչ» էր վճարել մի քանի հարյուր դոլարի չափով, ես սկսեցի մտածել այս խնդրի մասին: Ես շատ անգամ էի նման պատմություններ լսել, ու սա առիթ դարձավ, որ սկսեմ ուսումնասիրել խնդիրը՝ IWPR-ին առաջարկելով հոդված պատրաստել:

Մոտ ապագայում Հայաստանի մայրաքաղաքում այլևս հողատարածք չի մնա հանգուցյալներին հողին հանձնելու համար, իսկ իշխանությունները պնդում են, որ նոր գերեզմանատներ կառուցելու համար միջոցներ չկան:

Երևանում գոյություն ունի 21 գերեզմանատուն, որոնցից 14-ն արդեն ամբողջությամբ փակ են, իսկ դեռևս բաց գերեզմանատները մայրաքաղաքում ընդամենը 7-ն են, որտեղ, սակայն, ազատ հողակտորներն այնքան էլ շատ չեն, ու մարդիկ օգտագործում են ընտանեկան տարածքները, որոնք դեռևս ամբողջությամբ զբաղված չեն:

Երևանի քաղաքապետարանի համապատասխան բաժանմունքների հաշվարկները ցույց են տվել, որ 2020 թվականին երևանցիներն իրենց վերջին հանգրվանի համար մայրաքաղաքի գերեզմանատներում հողակտոր չեն գտնի:

Գերեզմանատներում հողակտորների պակասը կոռուպցիայի նոր տեսակ է ի հայտ բերել. այս անգամ գերեզմանատների աշխատակիցներին մեղադրում են հողատարածքները վաճառելու և ընտանեկան գերեզմանների տերերին իրենց հողակտորները բարձր գնով վաճառելու թույլտվություն տալու մեջ:

Պաշտոնյաների ցինիզմը, որով նրանք օգտվում էին մարդկանց վշտահար և հուսահատ վիճակից, ստիպեց ինձ ուսումնասիրել այս խնդիրը:

Նյութի պատրաստումն ինձանից երկու ամիս խլեց, քանի որ դժվար էր գտնել մարդկանց, ովքեր կպատմեին, թե ինչպես են գերեզման գնել իրենց հարազատների համար: Սակայն որքան ուսումնասիրում էի խնդիրը, այնքան ավելի էի խորանում, և դեպքից դեպք խնդիրը ձնագնդի նման մեծանում էր:

Այսպես, ես հայտնաբերեցի, որ հաճախ մայրաքաղաքի գերեզմանատներում հող չլինելու կամ դրա թանկության պատճառով երևանաբնակներն իրենց հանգուցյալներին թաղում են մայրաքաղաքին մոտ գյուղական գերեզմանատներում՝ դրա համար 2-3 անգամ ավելի քիչ վճարելով:

Այնուհետև, պարզվեց, որ Երևանի շատ գերեզմանատներում մարդկանց արդեն թաղում են գերեզմանատան միջով անցնող ճանապարհների վրա: Իսկ, օրինակ, տարածքով ամենամեծ Սովետաշենի գերեզմանատան հողերի մեծ մասը գտնվում է սողանքային գոտում, և արդեն շատերը իրենց հարազատների ոսկորները տեղափոխում և վերաթաղում են այլ գերեզմանատներում:

Մարդիկ, ում հետ զրուցում էի, խուսափում էին փաստեր և կոնկրետ մարդկանց անուններ նշելուց, քանի որ նրանց միակ պատասխանը մեկն էր. «Վախենում ենք, քանի որ հետո կարող ենք խնդիրներ ունենալ»: Նրանք արդարանում էին, թե բոլոր այդ գործարքների հետևում իրականում «պաշտոնավոր մարդիկ են կանգնած, քանի որ միայն մեջք ունեցողը կարող է գերեզմանոցում հող վաճառել»:

Սակայն, կային մարդիկ, ովքեր իսկապես գոհ էին պատրաստված հոդվածից: Աննա Ավետյանը, ով արդեն մի քանի տարի է՝ փորձում էր 3,000 դոլարով վաճառել իր տատիկի ու պապիկի գերեզմանները և անգամ ինձ խնդրել էր, որ իրեն օգնեմ գնորդ գտնելու հարցում, մի օր ինձ զանգահարեց ու ասաց, որ էլ չի վաճառում դրանք:

«Այն մորաքույրս, ումից գումար էի խնդրել ու ով ասել էր, որ գումարի համար վաճառեմ իր հորն ու մոր գերեզմանները, մի օր զանգեց ու ասեց՝ հանկարծ էդպես բան չանես, մամայիս ու պապայիս եմ տեսել երազում, եկել էին ու ինձ վրա զայրացան: Ինչքան գումար պետք է, ես կուղարկեմ»,- պատմեց Ավետյանն իր որոշման պատճառի մասին՝ չմոռանալով նշել, որ մորաքույրը դեռ չի ուղարկել պահանջվող գումարը:

Ոլորտը ղեկավարող մարմինների հետ շփվելը, հակառակը, ավելի հեշտ էր, թեև ոչ այնքան արդյունավետ ու տեղեկատվական առումով օգտակար:

Նրանք բոլորն էլ միաբերան բացատրում էին «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանների ու դիակիզարանների շահագործման» մասին օրենքը՝ նշելով, որ իրականում այն լավն է, բայց մնացել է թղթի վրա:

Հոդվածում արծարծված խնդիրները պետական լուրջ մոտեցման ու մեծ ներդրումների կարիք ունեն, ահա թե ինչու չեմ կարող ուրախությամբ փաստել, թե որևէ բան փոխվել է դրա տպագրությունից հետո: Պաշտոնյաները, համենայնդեպս, նշում են, որ այդ խնդիրները լուծելու համար համապատասխան միջոցներ տրամադրելու դեպքում՝ Հայաստանի բյուջեն կարող է «ճեղքվածք» արձանագրել:

Սակայն, պետք է ուրախությամբ նշեմ, որ եղել են զանգեր մարդկանց կողմից, ովքեր տուժել էին գերեզմանատների կաշառակեր պաշտոնյաների գործողություններից, և շնորհակալություն էին հայտնում թեմային անդրադառնալու համար:

«Հոդվածում արծարծված խնդիրը շատ արդիական է, նյութում շատ լավ է ներկայացված թեման և մեր իրականությունը», – ասաց ընթերցողներից մեկը, ով զանգահարել էր հոդվածի համար շնորհակալություն հայտնելու նպատակով:

Նման արձագանքների շնորհիվ՝ հասկանում ես, որ ջանքերդ ապարդյուն չէին:

Գալուստ Նանյանը ազատ լրագրող է Հայաստանում:

«Հոդված հոդվածից հետո» նախագիծը թույլ է տալիս պատկերացում կազմել Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հրապարակած հոդվածների վրա կատարվող աշխատանքի և այն խնդիրների մասին, որոնց բախվում են մեր լրագրողները խմբագրական աշխատանքի ողջ ընթացքում:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում