Այսօր՝ հունիսի 1-ին, Ազգային ժողովում շարունակվում է նախորդ շաբաթ օրը սկսված հերթական նիստը: Այժմ քննարկվում է Դատախազության 2019 թվականի հաղորդումը:
«Վերջին շրջանում տարատեսակ մանիպուլյացիաներ են տեղի ունենում. ՄԻԵԴ-ը օրեր առաջ հրապարակեց իր խորհրդատվական կարծիքը, և 4 հարցից 2-ին տրվեց շատ խիստ, մերժողական պատասխան. եթե որևէ մեկն ուներ տարրական իրավական գիտելիքներ, ապա պիտի հասկանար, որ Եվրոպական դատարանը նման պատասխան էր տալու»,- հայտարարեց պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Նրա խոսքով` պետք է մտահոգվեն այն մարդիկ, ովքեր այդ հարցերն ուղղել են ՄԻԵԴ. «Բայց մամուլում մի աղմուկ-աղաղակ. չի կարելի այս աստիճան մոլորեցնել քաղաքացիներին: Մենք հասկանում ենք` ով է սա անում և ինչու»:
Մանրամասները՝ տեսանյութում: