Saturday, 13 06 2026
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

ԵՄ-ը ավանսով ճնշում է գործադրում. Էդգար Վարդանյան

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ Էդգար Վարդանյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Եվրամիության՝ ղարաբաղյան խնդրում անհրաժեշտ ֆինանսական միջոցներ տրամադրելուն, հայտնեց, որ Սեֆան Ֆյուլեի համապատասխան հայտարարությունը փորձագիտական հանրության համար պետք է սպասելի կլիներ, քանի որ վերջին շրջանում շատ հաճախ խոսվում է, որ ԵՄ-ն հայտ է ներկայացրել շատ ավելի ակտիվ դերակատար լինելու ղարաբաղյան հարցի կարգավորման ամբողջ գործընթացում.

«Եվ ԵՄ-ին կից անվտանգության հարցերով զբաղվող ինստիտուտը դեռ մայիսին հրապարակել էր մի զեկույց, որտեղ նշվում էր, որ առաջարկներ կային առ այն, որ ԵՄ-ն պետք է ընդլայնի իր մասնակցությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում, աջակցություն ցուցաբերի, այդ թվում՝ ֆինանսական աջակցություն։ Խոսքը հաղորդակցությունների զարգացմանը ուղղված գումարների մասին է։ Ըստ էության՝ Ս.Ֆյուլեն այնպիսի հայտով ներկայացավ, որի վերլուծությունը ցույց է տալիս, որ իսկապես ԵՄ-ն որոշակի նաև ճնշում է գործադրում կողմերի վրա, այս դեպքում հայկական կողմի վրա, շահագրգռում է նրանց տնտեսական օգուտներ ստանալու առումով։ Այս ամենը տեղավորվում է վերջին շրջանում ցուցաբերած այն ակտիվության կոնտեքստում, որի նպատակն է անել ամեն ինչ, որպեսզի գոնե առնվազմ մինչև այս տարվա վերջ որոշակի շարժ տեղի ունենա ԼՂ խնդրի կարգավորմանն ուղղված բանակցություններում։ Իսկ այդ շարժը, ըստ նրա ցանկության, շրջանակային փաստաթղթի ստորագրումն է։

Է.Վարդանյանը նաև արձանագրեց. «ԵՄ-ն ցանկանում է լինել հիմնական դերակատարը՝ Մինսկի խումբ և ԵՄ։ Սա հետաքրքիր կոնֆիգուրացիա կարող է ստեղծել։ ԵՄ-ն, հասկանալով, որ Ադրբեջանը, Հայաստանը և Ղարաբաղը դուրս չեն ԵՄ-ի աշխարհաքաղաքական շահերից, ցանկանում է ամրագրել և խորացնել իր աշխարհաքաղաքական մասնակցությունը»։

Փորձագետը նաև հավելեց. «Եթե ուշադիր հետևենք Ֆյուլեի հարցազրույցին, նա ավանսով ճնշում է գործադրում, ասում է, որ մինչև կարգավորումը ԵՄ-ն աջացություն կցուցաբերի։ Բայց նա նաև բացատրում է, որ ավելի մեծ աջակցություն կցուցաբերվի կարգավորմանը հասնելուց հետո։ Կարծում եմ՝ սա այդքան էլ չպետք է ուրախացնի Ռուսաստանին և կարելի է ենթադրել, որ նաև սա որոշակի ճնշում է Ռուսաստանի վրա։ Հայտնի է, որ Ռուսաստանը մեր և Եվրամիության հարևանությանը ու քաղաքականությանը որոշակի վերապահումներով ու խանդով է նայում։ Մինչդեռ ԵՄ-ն ասում է՝ մենք այստեղ կանք ու ավելի խորանալու միտում ունենք և շահագրգռված չենք, որ Ռուսաստանը ամբողջությամբ դիտի այս տարածաշրջանը, այս խնդիրը որպես իր անմիջական միջնորդությամբ իրականացվող մի գործընթացի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում