Նորվեգիան վերլուծել է երկրում վարակների թվի վերաբերյալ տվյալները և պարզել, որ կարանտինը անօգուտ էր: Նման հայտարարություն է հրապարակել The Spectator-ը:
Իշխանությունները ուսումնասիրել են տվյալները՝ COVID-19-ի թոքաբորբով հիվանդացած մարդկանց և նրանց, ովքեր պարզապես վարակվել են կորոնավիրուսով: Պարզվել է, որ մարտի կեսերին, երբ իշխանությունները սահմանել են կարանտինային միջոցառումներ, Նորվեգիան գտնվել է հվանդացության գագաթնակետին: Դրանից հետո վարակվածների թիվը աստիճանաբար նվազել է:
Նորվեգիայի հանրային առողջության ինստիտուտի տնօրեն Կամիլա Ստոլտենբերգը նշել է, որ, ամենայն հավանականությամբ, հնարավոր էր նաև անցկացնել առանց խիստ կարանտինի: «Փոխարենը, մենք կարող էինք սահմանները թողնել բաց և պարզապես նախազգուշական միջոցներ ձեռնարկել` վիրուսի տարածումը դանդաղեցնելու համար», – ասել է նա: