Կորոնավիրուսից մահացել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը, «Les Républicains» խմբի ներկայացուցիչ Կլոդ Գոասգենը: Նա 75 տարեկան էր: Այդ մասին հաղորդում է RTL-ը:
Կլոդ Գոասգենը հոսպիտալացվել էր մարտին․ նա COVID-19-ով վարակված ֆրանսիացի առաջին քաղաքական գործիչներից մեկն էր: 22 օր նա գտնվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:
Հաղորդվում է, որ մահվան անմիջական պատճառը բարդությունների հետևանքով սրտի կանգն է եղել: Դրանից առաջ նրա վիճակը բարելավվել էր: