Ֆրանսիայի բնապահպանության նախարար Էլիզաբեթ Բորնը հայտարարել է, որ երկրի բնակիչները պարտադիր դիմակներ են կրելու հասարակական տրանսպորտում, մինչև որ ստեղծվի կորոնավիրուսի պատվաստանյութը: Այդ մասին հայտնում է BFMTV– ն։
Ըստ նրա՝ հասարակական տրանսպորտում գործում են խիստ կանոններ, ուղևորները օգտագործում են ախտահանող նյութեր, նշաններ են դրվում գետնին, որպեսզի մարդիկ պահեն անհրաժեշտ հեռավորությունը:
«Ես կարծում եմ, որ քանի դեռ մենք չունենք բուժման մեթոդ կամ պատվաստանյութ, անպայման անհրաժեշտ կլինի դիմակներ կրել հասարակական տրանսպորտում», – ասել է Բրոնը: