Friday, 26 04 2024
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում

Իբեկոբանկ․ Վարկային արձակուրդից օգտված հաճախորդների վարկերի մարման գրաֆիկին ավելացվում է 12 ամիս

[Երեվան, ՀՀ] – Այսօր Ինեկոբանկը հայտարարեց վարկային արձակուրդից օգտված հաճախորդների մարումների նոր պայմանների վերաբերյալ, որի արդյունքում այն հաճախորդները, ովքեր սույն թվականի մարտի 10-ից մինչև մայիսի 31-ն օգտվել են վարկային արձակուրդներից[1], պետք է հունիսի 1-ից սկսած իրականացնեն իրենց վարկային պարտավորությունների ամսական մարումները։ Ամսական վճարումների բեռը թեթևացնելու նպատակով, բանկը կձևավորի նոր մարումների գրաֆիկ՝ ավտոմատ կերպով ավելացնելով 12 ամիս վարկի մարման ժամանակացույցին։

Արդյունքում կնվազի հաճախորդների ամսական մարումների չափը։ Վարկային արձակուրդի ընթացքում չվճարված տոկոսագումարների վրա հետագայում լրացուցիչ տոկոսներ չեն հաշվեգրվի։ Նոր մարումների գրաֆիկը հաճախորդներին կտրամադրվի էլեկտրոնային կապի միջոցներով կամ բանկի մասնաճյուղերում։ Բանկը տեղեկացնում է նաև, որ այն հաճախորդները, ովքեր կցանկանան իրենց վճարումները իրականացնել հին գրաֆիկով կարող են շարունակել իրենց ամսական մարումները իրականացնել համաձայն սկզբնական մարման գրաֆիկի, որի դեպքում վարկերի նոր գրաֆիկից ավել վճարումներ իրականացնելիս վաղաժամկետ մարման տույժեր և տուգանքներ չեն հաշվարկվելու։

Նշված պայմանների փոփոխությունը կկիրառվի 1Click, Արագ սպառողական, Ապառիկ վարկերի համար և կսկսի գործել սույն թվականի հունիսի 1-ից  ավտոմատ կերպով։

Իրավաբանական անձանց վարկերի, ինչպես նաև գրավային ապահովությամբ սպառողական վարկերի, այդ թվում նաև գրավով և/կամ երաշխավորությամբ տրամադրված, հիփոթեքային վարկերի և միկրովարկերի  համար բանկը կառաջարկի անհատական լուծումներ՝ համաձայն ներկայացված դիմումների։

Բանկը ունի մշակված լուծումներ այլ վարկային պրոդուկտներից օգտվող ֆիզիկական անձանց համար, որոնք մանրամասն նկարագրված են սույն հղմամբ։

Բոլոր այն հաճախորդները, ովքեր մարտի 10-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել են վարկային մարումները ժամանակացույցով, կարող են շարունակել վարկերի բնականոն վճարումները, քանի որ նրանց նկատմամբ չի կիրառվի ավտոմատ փոփոխությունը։

Բանկի նկատմամբ իրենց վարկային պարտավորությունները պարտաճանաչ կատարած հաճախորդների համար բանկը առաջիկայում կներկայացնի արտոնյալ պայմաններով ծառայություններ։

Վարկային ծրագրերի պայմաններին և դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ բանկի պաշտոնական կայքում։

 

[1] Վարկային արձակուրդից օգտվողներ են համարվում այն ֆիզիկական անձինք, ովքեր մինչև մարտի 10-ը չեն ունեցել բանկի նկատմամբ ժամկետանց պարտավորություններ և մարտի 10-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում չեն վճարել գրաֆիկով նախատեսված իրենց վարկի մարումները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում