Մեծ Բրիտանիայում Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները հայտնաբերել են, որ ուսումնասիրված մուտացիաները նոր տիպի SARS-CoV-2 կորոնավիրուսի տարածման և վարակվելու ունակությունը չեն լավացնում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են biorxiv.org-ում:
Մասնագետները 15 հազար հիվանդների մոտ հետազոտել են վիրուսային գեները:
Նրանց հաջողվել է վերարտադրել էվոլյուցիոն ծառի մի մոդել, որի օգնությամբ նրանք պարզել են, որ որոշակի մուտացիա ավելի հաճախակի ի հայտ է գալիս իր յուրաքանչյուր կոնկրետ ճյուղում:
Գիտնականները նշել են, որ կորոնավիրուսը մուտացիայի չի ենթարկվում, ինչպես նաեւ տեսել են, որ մի շարք մուտացիաներ ընդհանրապես որևէ արդյունք չեն տալիս, իսկ գենոմի փոփոխությունների մեծ մասը վնասակար են հենց վիրուսի համար: