Բուլղարիան անորոշ ժամանակով հետաձգել է եվրագոտուն անդամակցության հարցը: Այս մասին երեկ հայտարարել է Բուլղարիայի ֆինանսների նախարար Սիմեոն Դյանկովը: Դյանկովն ասել է, որ Բուլղարիան կսպասի եվրոյի գոտում տնտեսական ճգնաժամի կարգավորմանը և Հունաստանի տնտեսության կայունացմանը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Նախկինում կանխատեսվում էր, որ պաշտոնական Սոֆիան անդամակցության բանակցությունները կսկսի այս տարվա աշնանը, սակայն Դյանկովը նշել է, որ դա տեղի չի ունենա: Նա նաև հավելել է, որ Բուլղարիայի ցանկությունը՝ անդամակցել եվրագոտուն հիմնականում չի փոխվել:








































