Այսօր՝ մայիսի 26-ին, Ազգային ժողովում հրավիրվել է յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, խոսելով երկակի ստանդարտների մասին, նշեց. «Երբ պատգամավորի վրա բռնություն է գործադրվում, ոչ մի պատգամավորի դուրս չեք հրավիրում, չէ՞, 1 օրով, 7 օրով: Վարչապետն էլ երբ արդարացրել է բռնությունը, դուք ծափահարել եք, պարոն Միրզոյան»:
Նշելով, որ Վլադիմիր Վարդանյանը ԵԽ համապատասխան հանձնաժողովում հանդես է գալու որպես համազեկուցող կորոնավիրուսի ժամանակ մարդու իրավունքների խախտման վերաբերյալ, Էդմոն Մարուքյանը նշեց. «Պարոն Վարդանյանը ձայն չի հանում, երբ այստեղ երկակի ստանդարտներ են կիրառվում: Ես կարծում եմ, որ վտանգված է ձեր` զեկուցողի պաշտոնում հաստատվելու հարցը»:
Մանրամասները՝ տեսանյութում: