Ճապոնիայի մանկաբույժների ասոցիացիան նախազգուշացրել է ծնողներին երկու տարեկանից ցածր երեխաների համար դիմակներ կրելու վտանգների մասին՝ գրում է mk.ru-ն:
«Դիմակները կարող են դժվարացնել շնչառությունը, քանի որ փոքրիկներն ունեն նեղ օդուղիներ», – բացատրում են բժիշկները: Ասոցիացիան կոչ է անում ձեռնպահ մնալ երկու տարեկանից ցածր երեխաների համար դիմակներ օգտագործելուց:
Նշվում է, որ մինչ օրս երեխաների շրջանում կորոնավիրուսների շատ քիչ դեպքեր են արձանագրվել, որոնց մեծ մասը վարակվել է ընտանիքի անդամներից: Ճապոնացի բժիշկները նշում են, որ վարակվածության բռնկումներ գրեթե չեն եղել դպրոցներում կամ մանկապարտեզներում:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն երկուշաբթի օրը երկրում արտակարգ դրությունը չեղարկելու որոշում է կայացրել, քանի որ կորոնավիրուսային վարակի դեպքերի քանակը սկսել է նվազել: