«Վեկտոր» վիրուսաբանության և կենսատեխնոլոգիայի պետական գիտական կենտրոնի գլխավոր տնօրեն Ռինատ Մակսյուտովի խոսքով՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները կսկսվեն հունիսի վերջին:
«Մենք հաստատել ենք մի ծրագիր, որի համաձայն՝ կլինիկական փորձարկումները սկսվում են հունիսի 29-ին՝ կենդանիների վրա պատվաստանյութերի հատուկ գործունեության և անվտանգության արդյունքների ստացումից հետո: Բոլոր աշխատանքներն ընթանում են նախատեսվածի համաձայն», – մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Մակսյուտովը հիշեցրել է, որ պատվաստանյութի 25 տարբերակ է փորձարկվել կենդանիների վրա: