Այսօր՝ մայիսի 26-ին, Ազգային ժողովում հրավիրվել է յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանը:
Ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցի և տեղից ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ռեպլիկի, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց. «Այո, ես սխալ եմ արել, որ դիմակ չեմ կրել: Մտածել եմ` ինչ-որ հանդիսավոր պահ է, Արցախի նախագահի երդմնակալության արարողությունն է, բայց ես ուզում եմ խոստովանել, որ սխալ եմ»:
Մարուքյանը նկատեց, որ խոսելիս դիմակ կրելը անհարմար է. «Պարետի որոշումները չեն կարող կիրարկվել, և դուք չեք կարող ԱԺ պատգամավորին դուրս հրավիրել դիմակ չկրելու համար: Պատգամավորը թող ինքը որոշի` կրել, թե ոչ»:
«Խնդրում եմ կրել դիմակ, հակառակ դեպքում ես կիրառելու եմ: Խնդրում եմ սա չդիտարկեք որպես մարտահրավեր կամ համարձակությունների չափում»,- ի պատասխան հայտարարեց ԱԺ նախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում: