Ինչպես հաղորդում է La Voz թերթը, Կորդոբա արգենտինական խոշոր քաղաքում, չնայած կորոնավիրուսի համաճարակին, զանգվածային բողոքի ցույց է տեղի ունենում՝ բուժաշխատողների և նրանց աջակցող քաղաքացիների մասնակցությամբ:
Հանրահավաքի մասնակիցները բողոքում են առողջապահության ոլորտի աշխատակիցների իրավունքների ոտնահարման, աշխատավարձերի չվճարման և նրանց հասցեին հնչող մշտական մեղադրանքների դեմ:
«Մենք հերոսներ կամ մարդասպաններ չենք: Բավական է մեղադրեք մեզ», – գրված է ցուցարարների կարգախոսների վրա: