Թուրքիայի քաղաքացիները կատարում են իշխանությունների պահանջը՝ Ուրազա-բայրամի տոնի ընթացքում փողոց դուրս չգալը: Թուրքիայի քաղաքների փողոցները գրեթե դատարկ են: Այս մասին են վկայում երկրի տարբեր նահանգներում նկարահանված տեսանյութերը, որոնք տարածվում են տեղական հեռուստաալիքներով:
Մահմեդական հիմնական տոներից մեկը՝ Ուրազա-բայրամը, Թուրքիայում տեղի է ունենում քառօրյա պարետային ժամի անցկացման պայմաններում: Երկրի քաղաքացիներին կորոնավիրուսային համավարակի պատճառով արգելված է մայիսի 23-ից 26-ը փողոց դուրս գալ: