Ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի հյուսիսարևմտյան շրջաններում՝ Հոնսյու կղզու ափերի մոտ: Այս մասին հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Երկրաշարժը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 09:24-ին: Էպիկենտրոնը գտնվել է Իվատե պրեֆեկտուրայի Մորիկո քաղաքից 114 կմ հեռավորության վրա:
Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.4 մագնիտուդ: Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:





































